09 / Սեպտեմբեր / 2022 : 10-13

Չարլզ III Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմբերի 10-ին

Շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին, Չարզ III բպաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի նոր թագավոր, գրում է The Times թերթը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր թագավորի պաշտոնական հռչակումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։

Ինչպես նշված է հոդվածում, սեպտեմբերի 9-ին նոր թագավորն ու կոնսորտ-թագուհի Քամիլան կվերադառնան շոտլանդական Բալմորալ ամրոցից, որտեղ նախորդ օրը մահացել է Եղիսաբեթ II-ը։

Չնայած այն բանին, որ պաշտոնապես նա դեռ չի հռչակվել Մեծ Բրիտանիայի թագավոր, իսկ թագադրումը տեղի կունենա միայն ամիսներ անց, միևնույն է Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջը (սա ժառանգորդի լրիվ անունն է) դարձել է Մեծ Բրիտանիայի թագավոր մոր մահից անմիջապես հետո։




Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջը այժմ 74 տարեկան է։

Արքայազն Չառլզը որպես Մեծ Բրիտանիայի թագավոր՝ ընտրել է Չառլզ III անունը։

Ըստ PA Media-ի, դա նրա սեփական ընտրությունն է։ Իրականում Չառլզը չի փոխել անունը, այլ ընտրել է իր սեփականը, ինչպես իր թագուհի մայրը։

Երբ արքայադուստր Եղիսաբեթը գահ է բարձրացել հոր մահից հետո, նրան հարցրել են, թե ինչ անուն կցանկանար օգտագործել որպես թագուհի։

Ասում են, որ նա պատասխանել է. «Իմ սեփական անունն, իհարկե: Ուրիշ ի՞նչ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, 96 տարեկանում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:

Պատրաստեց Yelaket.am-ը


Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, նոր տիտղոսներ են ստացել

Դիտվել է 31264անգամ
Վերջին լուրեր