09 / Սեպտեմբեր / 2022 : 12-44

91-ամյա տատիկը իր ծննդյան օրը յուրահատուկ ձևով է նշել՝ թռչելով պարաշյուտով (տեսանյութ)

ԱՄՆ Մինեսոտա նահանգի բնակչուհի Իդա Շենոնն իր 91-ամյակը նշել է՝ թռչելով պարաշյուտով։ Հայտնում է Fox 5-ը։

«Իմ 80-ամյակի կապակցությամբ ես զիփլայն եմ նստել: Ինչ-որ մեկն ինձ հարցրեց, թե ինչ եմ անելու հիմա, և ես առանց վարանելու պատասխանեցի, որ թռնելու եմ պարաշյուտով», - նշելէ Շենոնը։ Նրա խոսքով՝ ինքը չէր սպասում, որ դա իրականում տեղի կունենա, սակայն եկեղեցու իր ընկերները գումար են հավաքել և համատեղ նվեր արել կնոջը։


Շենոնը տասը երեխա է մեծացրել և աշխատել մինչև 80 տարեկանը։

«Նա իսկական հրաշք կին է։ Նա ուժեղ է և սիրում է իր շրջապատին»,- ասել է Շենոնի ընկերուհին։

Պատրաստեց Yelaket.am-ը

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 6816անգամ
Վերջին լուրեր