10 / Սեպտեմբեր / 2022 : 09-55

Գդալներն ու պատառաքաղները, որոնք երկար ժամանակ օգտագործվում են, պետք է ժամանակ առ ժամանակ բծախնդրորեն մաքրել

Գդալներն ու պատառաքաղները, որոնք երկար ժամանակ օգտագործվում, պետք է ժամանակ առ ժամանակ բծախնդրորեն մաքրել։ Պետք է եռացնել գդալներն ու պատառաքաղները գոնե ամիսը մեկ անգամ։ Ինչպես մաքրել դանակները՝ առանց դրանք քերծելու։

Ինչպես մաքրել պատառաքաղները և դանակները. արդյունավետ միջոցներ



Պատառաքաղներն ու գդալները մաքրելու ամենապարզ և ամենահեշտ միջոցը եռացնելն է։ Կաթսայի մեջ լցնել 2 լիտր մաքուր ջուր։ Ավելացնել 2 ճ.գ. սննդի սոդա և նույն քանակությամբ աղ: Լավ խառնել և հասցնել եռման աստիճանի։ Կաթսան վերցնել կրակից։ Դանակները և պատաքաղաքները դնել ջրի մեջ և 20 րոպե թողնել ջրի մեջ, որից հետո լավ շփեք սպունգով։ Վերջում գդալներն ու պատառաքաղները լվանալ հոսող ջրի տակ և չորացնել։

Փոքր ամանի մեջ խառնել սոդան և ամանները լվանալու հեղուկը։ Ատամի խոզանակի օգնությամբ ստացված զանգվածը քսեք պատառաքաղին և մանրակրկիտ տրորեք։ Հետո լվացեք հոսոք սառը ջրով։

Պատրաստեց՝ Yelaket.am-ը


Կարդացեք նաև՝

Ինչպես լվանալ կոշտ սրբիչները, որ դրանք փափուկ լինեն


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39327անգամ
Վերջին լուրեր