Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Սեպտեմբեր / 2022 : 14-10

«1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է տան հարևանությամբ». Թաթոյանը տեսանյութ է ներկայացրել

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Հայաստանի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է, որ ավերվել է այս գիշերվա ադրբեջանական թիրախային զինված հարձակման հետևանքով։

Ադրբեջանը հրթիռներով հարվածել է գյուղին, ինչպես վկայում են խաղաղ բնակիչները, գիշերը ժամը 01։20-ին` առաջին հարվածից 1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է անմիջապես տան հարևանությամբ։ Հարձակման պահին բնակիչները եղել են տանը և միայն հրաշքով են փորկվել։


Տան հարևանությամբ մի քանի կիլոմետր հեռավորությամբ որևէ զորամաս կամ զինվորական հիմնարկ գոյություն չունի։
Փաստերը վկայում են, որ սա ակնհայտ պատերազմական հանցանք է, որ կատարվել է մարդկանց սպանելու և քաղաքացիական բնակավայրն ավերելու նպատակով։

Միջազգային կառույցները պարտավոր են հասցեական արձագանքել՝ կանխելու համար ադրբեջանական հանցանքներն ու ցեղասպան քաղաքականությունը»,- գրել է Թաթոյանը։

Տեսանյութը՝ ստորև
Կարդացեք նաև

Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել․Շտաբ

Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ.ՊՆ նոր հայտարարությունը (տեսանյութեր)

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ․ ՊՆ

Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր․ ՊՆ

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար. Արցախի ՊԲ

Հրետակոծվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա խոցվել է շտապ օգնության ավտոմեքենան (լուսանկարներ)

Մեր բանակը կռվել է հերոսաբար.Փաշինյան

Երբեմն նրանք սկսում են Նռնաձորից, շարունակում Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում Երևանով. Փաշինյան

Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ․ Առողջապահության նախարարություն

Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել. Փաշինյան

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ. ՌԴ ԱԳՆ

Գեղարքունիքի ուղղությամբ շարունակվում են Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցները
Դիտվել է 45092անգամ
Վերջին լուրեր