14 / Սեպտեմբեր / 2022 : 11-28

Ինչ իրավիճակ է Վերին Շորժայում


Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բանակավայրի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Հեռվից ժամը 7:00-ի կողմերը հրետանու ձայներ էին լսվում, Ջերմուկի կողմերից էր ոնց որ, մեզ մոտ հանգիստ է», - ասաց Երանոսյանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։


Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին»։
Դիտվել է 150250անգամ
Վերջին լուրեր