Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2022 : 13-18

Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Yelaket.am-ը տեղեկացավՀՀ Պաշտպանության նախարարությունից։



«Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։

Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ։

Կարդացեք նաև
«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկներն ու բուժքույրերը մեկնել են ռազմաճակատ

Տեսանյութեր են հրապարակվում մարտական գործողությունների գոտուց՝ հակառակորդին ի ցույց դնելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը․ ՊՆ-ն հորդորում է

ՊՆ հայտարարությունը ժամը 12:00-ի դրությամբ

ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է․ Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի զոհ է դարձել Էդմոն Սարգսյանը (լուսանկար)

Ջերմուկում հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական մեքենա, վարորդը հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Այս պահին Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից և մի փոքր էլ Իրանից

Իրադրությունը սահմանին շարունակվում է լարված մնալ․ ՀՀ ՊՆ հայտարարությունը ժամը 09:00 դրությամբ


Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ չկան, հեռվից հրետանու ձայներ են լսվել







Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 159904անգամ
Վերջին լուրեր