15 / Սեպտեմբեր / 2022 : 18-42

Դոլարն ու եվրոն թանկանում են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 411.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 4.41 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.40 դրամ (աճել է 3.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 473.14 դրամ (աճել է 2.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.89 դրամ (աճել է 0.08 դրամով):

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45890անգամ
Վերջին լուրեր