16 / Սեպտեմբեր / 2022 : 10-25
ԿԱՐԵՎՈՐ. Իրանի դիրքորոշումը և Հայաստանի սիրիականացման վտանգը
Արուսիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԿԱՐԵՎՈՐ. Իրանի դիրքորոշումը և Հայաստանի սիրիականացման վտանգը
Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ եթե զգա, որ վտանգ է սպառնում Հայաստան - Իրան սահմանին, հստակ դիմադրություն է ցույց տալուդրան կամ որ նույնն է զորք է մտցնելու Սյունիք։ Սա իրականում շատ լավ հայտարարություն է, որն արձանագրում է Իրանի հստակ դիրքորոշումը, սակայն Հայաստանին պետք չէ, որ բանը հասնի դրան, ստորև բացատրեմ, թե ինչու։
Պատկերացնենք, որ Ադրբեջանը դիրքային մարտերի փոխարեն որոշում է առաջանալ և գրավում է օրինակ Ջերմուկ, Գորիս կամ Կապան քաղաքը։ Իրանը զորք է մտցնում Սյունիք, սակայն պաշտոնապես դա չի անում Ադրբեջանի դեմ։ Այստեղ խնդրում եմ ուշադրություն։ Իրանը պարբերաբար խոսում է իր հյուսիսային սահմանների մոտ սիոնիստական ուժերի և դրանց կողմից հովանավորվող ահաբեկիչների ներկայության անթույլատրելիության մասին։ Իրանը այս հայտարարությունները հենց այնպես չի արել։
Նման իրավիճակում Իրանը հայտարարելու է, որ սիոնիստական ուժերի կողմից հովանավորվող ահաբեկիչները սպառնում են փակել իր հյուսիսային սահմանը և հակաահաբեկչական գործողությունների անվան տակ զորք է մտցնելու Սյունիք։ Սա պատերազմի հայտարարում չի լինելու Ադրբեջանին, քանզի Իրանը հայտարարելու է, որ իր հատուկ ծառայություններն ունեն տեղեկություններ, որ այդ Հայաստանի դեմ ագրեսիա իրականացրած զորքերի շարքերում կան ահաբեկիչներ, և հենց նրանց դեմ են իր գործողությունները։
Ինչո՞վ է վտանգավոր այս սցենարը։ Եթե խոսք գնաց ահաբեկիչների և հակաահաբեկչական գործողությունների մասին, ապա ոչ միայն Իրանն է զորք մտցնելու Հայաստան։ Զորք մտցնելու է (բազայից հանելու է) նաև Ռուսաստանը, բացառված չէ նաև Թուրքիան, և մենք ստանալու ենք փաստացի Սիրիա 2, ամեն երկիր ինչ-որ կտոր վերցնելու է, իսկ թե այդ ամենի վերջում ինչ է լինելու, անգամ պատկերացնել պետք չէ։
Իրանի հայտարարությունների, ընդունած կեցվածքի նպատակը հենց այն է, որ Ադրբեջանը չգնա նման գործողությունների և չառաջանա կարմիր գծից այն կողմ։ Հայաստանին հենց սա է պետք, որ Ադրբեջանը (հետևում ունենալով Թուրքիա և Իսրայել) արտաքին ճնշումների պատճառով պարզապես չհամարձակվի հատել կարմիր գծերը, որպեսզի մենք չստանանք Սիրիա 2։
Թվում է, թե կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, սակայն երբ ավելի խորն ենք փորփրում, այստեղ լրիվ այլ հարցեր և շահերի բախումներ են ի հայտ գալիս։
Խաղաղություն մեր երկրին և տարածաշրջանին»,- գրել է Արուսիկ Մկրտչյանը։
Կարդացեք նաև՝
ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է. ԱԻՆ շ
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
89596անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...