16 / Սեպտեմբեր / 2022 : 15-01

Հակառակորդը գտնվում է Ջերմուկ քաղաքից 4,5 կիլոմետր հեռավորության վրա․ ՀՀ ԳՇ պետ

Ջերմուկն այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել 8,5 կմ լայնության ճակատով մինչև 7,5 կմ խորությամբ։ Այս մխրճումները իրականացվել են խմբերով ու ջոկատներով, դրանցից մի քանիսը այժմ գտնվում են մեր ստորաբաժանումների շրջափակման մեջ։

Այս մասին այսօր Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Ըստ նրա՝ ներկայումս Ադրբեջանի զինված ուժերի խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքից 4,5 կիլոմետր հեռավորության վրա, նախկինում 11 կիլոմետր հեռավորության վրա էին:

«Հարվածների ժամանակ Ադրբեջանը կիրառել է ինչպես ռեակտիվ հրետանի, այնպես էլ անօդաչու թռչող սարքեր։ Մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել ճոպանուղուն, այդ տարածքում կան մանկական հրապարակներ: Քանի որ տարհանում իրականացված չէր, այնտեղ այդ ժամանակ եղել են տարբեր երկրների բնակիչներ և մեր ժողովուրդը։ Ներկա դրությամբ Ջերմուկ քաղաքում այլ պետությունների ներկայացուցիչներ չկան, բացակայում են»,-ասաց Էդվարդ Ասրյանը։

Հանցագործություններն իրականացվել են բոլոր ուղղություններով։ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, որպես նշանակետեր, ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
Կարդացեք նաև՝

Հարձակումը եղել է 6 ուղղությամբ. Ամենամեծ տարածքային կորուստը եղել է Ջերմուկի ուղղությամբ․ ԳՇ պետ

Անմիջապես «Արմենիա» հյուրանոցի մոտակայքից դիտարկվում է հակառակորդի գտնվելու տեղը. ԳՇ պետ

ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մանրամասներ է ներկայացրել բարբարոս ադրբեջանցիների վայրագություններից

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա

Ինչո՞ւ չեն հրապարակվում զոհված զինծառայողների անունները

Քննարկել ենք ռազմական դրություն մտցնելու նպատակահարմությունը․ Փաշինյան

Պաշտպանության նախարարը սահմանի իրավիճակի մասին

«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»․ Տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Շարունակելու եմ անձամբ զբաղվել հայ-ադրբեջանական խնդրով. ԱՄՆ պետքարտուղար

Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Ներքին Հանդի ուղղությամբ գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչ (Տեսանյութ)
ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է. ԱԻՆ շ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Իրադրությունը սահմանին․Պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ

Թշնամին ժամանակավոր դադարն իր օգտին է ծառայեցնում. մարտավարության փոփոխություն է մտցնելու. Ռազմական փորձագետ


Հրադադարի պայմանավորվածության հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Ալեն Սիմոնյան



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45906անգամ
Վերջին լուրեր