16 / Սեպտեմբեր / 2022 : 16-42

Այսօր դիտարկել ենք, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել դեպի պետական սահման. ԳՇ ՊԵՏ

Այսօր Ջերմուկում հյուսիսային հատվածում դիտարկել ենք, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել դեպի պետական սահման: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Վախենալու, հուսահատվելու բան չկա, մեր զինված ուժերը շրջափակել են իրենց ջոկատները, խմբերը եւ իրադրությունը գտնվում է մեր հսկողության տակ:

Մտահոգություն չկա, որ ադրբեջանական ուժերը մոտ օրերին կփորձեն առաջ գալ: Մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը: Ադրբեջանական ուժերը ոչ մի քայլ այդ մխրճման գագաթից մեր ուղղությամբ չեն կարող անել:

Մեր ուժերը բավարար են եւ այս ուղղությամբ մենք հակառակորդին կորուստներ պատճառելով հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»,-ասաց նա:

Ասրյանը հերքեց, թե հայկական կողմն ունի կորած ստորաբաժանումներ, վաշտեր:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:
Կարդացեք նաև՝
Պարոն Ասրյան, ադրբեջանցիների վայրագության կադրերը նիկոլի ուսապարկերին ու գռզոյին ցույց տվեք, թե ինչ ա սպասվում իրենց Հայաստանը վերջնականապես խուրդելուց հետո














ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է. ԱԻՆ շ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Իրադրությունը սահմանին․Պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ

Թշնամին ժամանակավոր դադարն իր օգտին է ծառայեցնում. մարտավարության փոփոխություն է մտցնելու. Ռազմական փորձագետ


Հրադադարի պայմանավորվածության հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Ալեն Սիմոնյան



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 79894անգամ
Վերջին լուրեր