16 / Սեպտեմբեր / 2022 : 16-56

Հակառակորդը 1-2 կմ մխրճվել է Ներքին Հանդի, կես կմ Իշխանասարի, առավելություն է ձեռք բերել Շորժայի ուղղությամբ. ԳՇ պետ

Բացի Ջերմուկի ուղղությունից, մյուս 5 ուղղություններում հակառակորդի ԶՈՒ ստորաբաժանումների հաջողությունները չեն կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ մխրճման խորությունների հետ:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Սակայն նաեւ կան ուղղություններում 1-2 կմ մխրճման խորություններ՝ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն ձեռք են բերել Շորժաների ուղղությամբ: Մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել: Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կմ խորությամբ հաջողություն են ունեցել»,-ասաց ԳՇ պետը:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

Կարդացեք նաև՝

Այսօր դիտարկել ենք, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել դեպի պետական սահման. ԳՇ ՊԵՏ

Պարոն Ասրյան, ադրբեջանցիների վայրագության կադրերը նիկոլի ուսապարկերին ու գռզոյին ցույց տվեք, թե ինչ ա սպասվում իրենց Հայաստանը վերջնականապես խուրդելուց հետո







Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա







ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է. ԱԻՆ շ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Իրադրությունը սահմանին․Պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ

Թշնամին ժամանակավոր դադարն իր օգտին է ծառայեցնում. մարտավարության փոփոխություն է մտցնելու. Ռազմական փորձագետ


Հրադադարի պայմանավորվածության հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Ալեն Սիմոնյան



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 70768անգամ
Վերջին լուրեր