16 / Սեպտեմբեր / 2022 : 17-28

Նրանց 10-12 հոգանոց ջոկատը կտրված գտնվում է բլրի գագաթին, շրջափակման մեջ. եթե սնուցում չլինի, դուրս են գալու. Ասրյան

Ոչ թե հակառակորդը ամբողջ ճակատով հասել է Ջերմուկի մատուցներ, այլ մի խումբ կտրված իր ստորաբաժանումներից գտնվում է այդ բլրի գագաթի վրա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Կենսունակության տեսակետից եթե այդ խմբին սնուցում չլինի, թե սննդով, թե ջրով, հատուկ ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվ կսպառվեն եւ ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու: Այդ խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից:

Այսինքն մարտավարական իրադրությունը կայուն է եւ մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա: Թույլ չենք տա, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չեն լինի: Այդ խումբը հետ կքաշվի կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկից գտնվում են 7-8-10 կմ հեռավորության վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ջոկատը կարող է լինել 10-12 հոգի, ոչ ավելին:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:
Կարդացեք նաև՝

Հակառակորդը 1-2 կմ մխրճվել է Ներքին Հանդի, կես կմ Իշխանասարի, առավելություն է ձեռք բերել Շորժայի ուղղությամբ. ԳՇ պետ

Այսօր դիտարկել ենք, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել դեպի պետական սահման. ԳՇ ՊԵՏ

Պարոն Ասրյան, ադրբեջանցիների վայրագության կադրերը նիկոլի ուսապարկերին ու գռզոյին ցույց տվեք, թե ինչ ա սպասվում իրենց Հայաստանը վերջնականապես խուրդելուց հետո






Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա







ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է. ԱԻՆ շ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Իրադրությունը սահմանին․Պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ

Թշնամին ժամանակավոր դադարն իր օգտին է ծառայեցնում. մարտավարության փոփոխություն է մտցնելու. Ռազմական փորձագետ


Հրադադարի պայմանավորվածության հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Ալեն Սիմոնյան



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 295844անգամ
Վերջին լուրեր