Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Սեպտեմբեր / 2022 : 10-49

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները որևէ կապ չունեն ԼՂ-ի հետ․ Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ: Լրագրողների հետ ասուլիսին այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, դա բոլորովին այլ շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանին: Իսկապես, մենք ցավում ենք զոհերի համար»,- ասել է Պուտինը:


Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ:

Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը. Պուտինը՝ Ալիևին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 51512անգամ
Վերջին լուրեր