Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Սեպտեմբեր / 2022 : 13-29

Ադրբեջանն ավելի քան 400 նոր հրթիռ ձեռք կբերի՝ Հայաստանի վրա կրկին հարձակվելու համար

Ֆրանսիան Թուրքիային արգելել է SOM թևավոր հրիթռներ վաճառել Ադրբեջանին։ Փարիզն իրավունք ունի արգելափակելու մատակարարումները, քանի որ հրթիռների ուժասարքերն արտադրվում են Ֆրանսիայում։ Այդ մասին տեղեկանում ենք տելեգրամյան ալիքներից։ Գործարքը, որը կնքվել է մի քանի տարի առաջ, այդպես էլ կյանքի չի կոչվել, չնայած Ադրբեջանի ՄիԳ-29 կործանիչներն արդեն ձևափոխված էին և հարմարեցված SOM-ին։


Հարկ է նշել, որ թուրքական Kale Arge ընկերությունը մշակել է SOM հրթիռներին համապատասխան ռեակտիվ շարժիչներ և շուտով կսկսի դրանք մատակարարել Roketsan ընկերությանը՝ Ղրղզստանում SOM հրթիռների վրա օգտագործելու համար։ Ադրբեջանը SOM-ի համար ավելի քան 400 պաշտոնական պատվեր է տվել՝ հակառակորդի օդային տարածք ներխուժելու համար։

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության վրա հերթական ներխուժմանն է պատրաստվում։

Աղբյուր` Փաստինֆո

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 123690անգամ
Վերջին լուրեր