17 / Սեպտեմբեր / 2022 : 15-08

Պուտինը զգուշացրել է Ուկրաինային

Ռուսաստանը չի փոխում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության օրակարգը և առայժմ զուսպ է արձագանքում Կիևի հարձակումներին՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է սպասել՝ հասկանալու՝ ինչպես կավարտվի ուկրաինական հակահարձակումը:


«Ռուսական զինուժը վերջերս մի քանի զգայուն հարված հասցրեց ուկրաինական կողմին: Համարենք՝ դրանք նախազգուշական հարվածներ էին։ Եթե իրավիճակը չփոխվի, պատասխանն ավելի լուրջ կլինի»,- զգուշացրել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ չի կարդացել և ծանոթ չէ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասով Կիևի նախագծին։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 77829անգամ
Վերջին լուրեր