17 / Սեպտեմբեր / 2022 : 16-03

Ադրբեջանը հայտնել իր վիրավորների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների հետևանքով իր զինված ուժերի ներկայացուցիչներից ևս երկու սպանվածի մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Այսպիսով, Ադրբեջանի հրապարակած թիվը երկուսով ավելացել է՝ հասնելով 79-ի։ Ավելի վաղ նրանք հայտնել էին, որ 77 սպանված ունեն։


Հրապարակվել է նաև վիրավորների պաշտոնական թիվը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ադբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է իր զինված ուժերից 282 ներկայացուցչի վիրավորվելու մասին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 112466անգամ
Վերջին լուրեր