17 / Սեպտեմբեր / 2022 : 17-21
Մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշ է․ Փելոսին խոսել է այցի նպատակների մասին
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝ անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ և ժողովրդավար կառավարմանը Հայաստանում և Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է այցի վերաբերյալ Փելոսիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է, որ ուրախ են այցելել Երևան 2019 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումից և առաջին անգամ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո։ Նա ընդգծել է, որ «բոլորի բարոյական պատասխանատվությունն է՝ երբեք չմոռանալ․ պարտավորություն, որը հատկապես մեծ հրատապություն է ձեռք բերել, քանի որ կոտորածներ են իրականացվում ողջ աշխարհում, այդ թվում և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում»։
«Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան։ Կառավարության առաջնորդների, քաղաքացիական հասարակության և անվտանգային մարմինների անդամների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ մենք կհայտնենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, ուժեղ և շարունակվող աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորմանը»,- նշել է Փելոսին։
Նա ընդգծել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված դեմոկրատ գործիչներ Ֆրենք Փալոնեն, հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն, Ջեքի Սփիերը Հայաստանի շահերի համար երկար տարիներ ի վեր գործունեություն ծավալող գործիչներ են։ «Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ արդյունավետ հանդիպումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն Հայաստանի Հանրապետության հետ մեր գործընկերությունը և տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը»,- եզրափակել է Փելոսին։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
48713անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
31 / Հունվար / 2020
Ամեն ինչ լավ է . Թրամփ
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների...
31 / Հունվար / 2020
Լոս Անջելեսում ProjectOne բենդը դարձել է ամենապահանջվածն ու ռեյթինգայինը տեղի ողջ շոուբիզնեսում
Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել...
01 / Փետրվար / 2020
Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված...
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. ...
27 / Մարտ / 2020
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր...
01 / Սեպտեմբեր / 2021
Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Աֆղանստանի...
02 / Ապրիլ / 2020
ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ...
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների...
05 / Ապրիլ / 2020
Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն...