Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Սեպտեմբեր / 2022 : 15-48

Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ի հետ հարցազրույցում ասել է, թե COVID-19 համավարակն ավարտվել է։

«Համավարակն ավարտվել է։ Մենք դեռևս ունենք COVID-ի հետ կապված խնդիր և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է պետության ղեկավարը։

Կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն անակնկալ էր Սպիտակ տան աշխատակիցների համար։ Այդ մասին գրում է Politico-ն։


Հրապարակման աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ առաջնորդի այս հայտարարությունը նախապես ծրագրված չի եղել և Սպիտակ տան առողջապահության ոլորտում պատասխանատու մի շարք պաշտոնյաների համար շատ անսպասելի էր:

Բայդենը բացատրել է, որ իր կարծիքը պայմանավորված է նրանով, որ ոչ ոք դիմակ չի կրում, և «բոլորը կարծես թե լավ վիճակում են»։

ԱՄՆ նախագահը երկու ամիս առաջ հիվանդացել էր կորոնավիրուսով։

Կարդացեք նաև

ԱՄՆ զինվորականները կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում․ Բայդեն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14650անգամ
Վերջին լուրեր