Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մայիս / 2020 : 17-25

Վրաստանում մայիսի 23-ից կչեղարկվի արտակարգ դրությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրությունը կչեղարկվի մայիսի 23-ին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Մենք որոշում ենք ընդունել, որ այլևս չենք դիմի նախագահին և խորհրդարանին արտակարգ դրությունը երկարացնելու խնդրանքով»,-տեղեկացրել է վարչապետը:

Գախարիայի խոսքով՝ արտակարգ դրության չեղարկումը դեռևս չի նշանակում, որ բոլոր սահմանափակումները կչեղարկվեն:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 671 և մահվան 12 դեպք:

Դիտվել է 31641անգամ
Վերջին լուրեր