20 / Սեպտեմբեր / 2022 : 11-40
Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի. ԱՄՆ կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառում է կայացել
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի անկախությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա շեշտել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ընդգծելով էքզիստենցիալ և ցեղասպանական սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը:
Բաբայանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին և Արցախի բոլոր աջակիցներին: «Մենք պայքարում ենք ոչ միայն մեր ապագայի, այլ նաև անցյալի, ներկայի և ամբողջ մարդկության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Դավիթ Բաբայանը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը իր ելույթում ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին, պատժամիջոցներ կիրառի և պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի ղեկավարությանը պատերազմական հանցագործությունների համար:
Շիֆի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան միանշանակ չդատապարտելը թույլ է տվել, որ այդ երկիրը նոր հարձակում իրականացնի Հայաստանի դեմ:
Միջոցառմանը մասնակցել է նաև կոնգրեսական Ֆրանկ Փալոնը, ով նոր է վերադարձել Հայաստանից, որտեղ այցելել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի պատվիրակության կազմում: Իր ելույթում նա ընդգծել է, որ իրենց առաքելության կարևոր մասն է երաշխավորել Հայաստանում ժողովրդավարության զարգացման շարունակականությունը՝ շեշտելով, որ Արցախն էլ դրա մի մասն է:
Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Ադրբեջանի կողմից վերջին հարձակումը Հայաստանի վրա՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին: Նա կոչ է արել վերանայել ցանկացած աջակցություն, որ տրամադրվում է Ադրբեջանին::
Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը արգելել է իր մուտքը, ինչը մեծ պատիվ է իր համար: Ջուդի Չուն ընդգծել է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը դադարեցնելու և Արցախին հատկացվող օգնությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
8856անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
31 / Հունվար / 2020
Ամեն ինչ լավ է . Թրամփ
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների...
31 / Հունվար / 2020
Լոս Անջելեսում ProjectOne բենդը դարձել է ամենապահանջվածն ու ռեյթինգայինը տեղի ողջ շոուբիզնեսում
Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել...
01 / Փետրվար / 2020
Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված...
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. ...
27 / Մարտ / 2020
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր...
01 / Սեպտեմբեր / 2021
Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Աֆղանստանի...
02 / Ապրիլ / 2020
ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ...
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների...
05 / Ապրիլ / 2020
Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն...