21 / Սեպտեմբեր / 2022 : 11-42

Շոյգուն Ռուսաստանի և Ուկրաինայի ԶՈՒ-երի զոհերի թվեր է հայտնել

Հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ 5937 զինծառայող է զոհվել։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։

«Կորուստները 5937 մարդ են կազմում։ Եւ այստեղ նորից ու նորից չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Շոյգուն կարեւորել է բուժաշխատողների աշխատանքը։ Նշվում է, որ վիրավորների ավելի քան 90 տոկոսը վերադարձել է ծառայության։


Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերի (ՀԶՈւ) մարտական ​​կորուստները գերազանցում են 100 հազարը։ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան կորցրել է բանակի կեսից ավելին։

«Ուկրաինայի Զինված ուժերը սկզբնական փուլում ներկայացնում էին մոտ 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանց կորուստներն ավելի քան 100 հազար են, զոհվել է 61207, վիրավորվել 49368 մարդ»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Կարդացեք նաև՝

Պուտինը մոբիլիզացիա է հայտարարել

Արևմուտքը հատել է բոլոր սահմանները. Պուտին

Ուկրաինան կլուծի՛ Ռուսաստանի հարցը․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 169163անգամ
Վերջին լուրեր