Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Սեպտեմբեր / 2022 : 12-49

Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ:

«ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։


Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։


Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։ Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»։
Կարդացեք նաև՝

Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենի ուղերձը

Երևանում մենք աջակցություն ենք հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը. Փելոսիի հայտարարությունը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11059անգամ
Վերջին լուրեր