Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Սեպտեմբեր / 2022 : 13-59

Սա բլեֆ չէ․ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները․Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը վտանգի ենթարկվի, Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ միջուկային, սա բլեֆ չէ։

«Նրանք, ովքեր փորձում են միջուկային զենքով շանտաժի ենթարկել Ռուսաստանին, պետք է հիշեն, որ կարող է շրջվել իրենց դեմ»,- նշել է Պուտինը։






ՌԴ ղեկավարը հիշեցրել է նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել Ռուսաստանի դեմ նշելով․

«Ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն ունի նաև ոչնչացման տարբեր միջոցներ, որոշ բաղադրիչներով ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրները։ Իսկ մեր երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում, Ռուսաստանին և մեր ժողովրդին պաշտպանելու համար, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Սա բլեֆ չէ»,- ասել է Պուտինը։



«Ռուսաստանի քաղաքացիները կարող են վստահ լինել, որ մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը, մեր անկախությունն ու ազատությունը կապահովվի»,- ընդգծել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն ուղղակիորեն մղում է Կիևին ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար.

«Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում ուղղակիորեն դրդում են Կիևին ռազմական գործողությունները տեղափոխել մեր տարածք, այլևս չեն թաքնվում, ասում են, որ Ռուսաստանին պետք է ամեն կերպ հաղթել մարտի դաշտում, որին կհաջորդի տնտեսական, քաղաքական, մշակութային, առհասարակ ցանկացած ինքնիշխանության զրկում՝ մեր երկրի լիակատար թալանով»,- ասել է Պուտինը։

Կիրառվել է նաև միջուկային շանտաժ։ Խոսքը ոչ միայն ԶԱԷԿ-ի գնդակոծման մասին է, որը խրախուսվում է Արևմուտքի կողմից, որը սպառնում է միջուկային աղետի, այլ նաև. ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության դեմ զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային զենքի կիրառման հնարավորության և թույլատրելիության մասին»,- ասել է նախագահը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում այսօրվանից մասնակի զորահավաք է հայտարարել։

Yelaket.am

Կարդացեք նաև՝

Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն եւ ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար․ Պուտին

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Պուտինը մոբիլիզացիա է հայտարարել

Արևմուտքը հատել է բոլոր սահմանները. Պուտին

Ուկրաինան կլուծի՛ Ռուսաստանի հարցը․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 54506անգամ
Վերջին լուրեր