22 / Սեպտեմբեր / 2022 : 08-46

Թշնամու կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։


Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ի սահմաններում ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր:

21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:


Կարդացեք նաև՝



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15489անգամ
Վերջին լուրեր