«ոչ ոստիկան կա, ոչ սուր, ոչ բռնություն...»
«ԸՆՏԱՆԻՔ», 1953թ.
ՆԿԱՐ՝ ԲԵՔԱՐՅԱՆ ԱՐԱ (1913 - 1986)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
«Ընտանիքը մի փոքր թագավորության երկիրն ու սահմանն է: Սույն ընտանեկան պալատի ու թագավորության մեջ ոչ ոստիկան կա, ոչ սուր, ոչ բռնություն, ոչ գավազան, այլ ամեն ինչի տեղ՝ հայրական սերն ու մայրական գորովն է: Դաստիարակելը և խրատելը՝ ծնողների կենդանի օրինակն է: Ծնողների պատկերը նույն ձեւով դուրս է գալիս զավակների վրա ու նրանք այս սքանչելի օրինակը ունենալով՝ մտնում են ժողովրդի ու ընկերության մեջ»:
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։