Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Սեպտեմբեր / 2022 : 14-29

Թուրք հաղորդավար. «1915-ին հայերը ենթարկվել են մեծ հալածանքների»

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատավական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի մեջ։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետ Թունչ Սոյերի՝ Օսմանյան կայսրությանը վատաբանող մտքերի քննարկման ժամանակ հաղորդավարը ևս բացասաբար է արտահայտվել հիշյալ կայսրության մասին։


Նա նշել է, որ 1915 թվականին հայերը մեծ հալածանքների են ենթարկվել։



«1908-ի մեծ հեղափոխությունից հետո կրկին հետընթաց եղավ: Ամենացավալի իրադարձություններից մեկն այն էր, որ 1915-ին հայերի նկատմամբ հալածանքներ իրականացվեցին։ Էլ չասած որ պիտի ընդունենք սեպտեմբերի 6-ի դեպքերը»,- ասել է հաղորդավարը։

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ դատապարտել են հաղորդավար Այսևերի հնչեցրած մտքերը՝ նրան մեղադրելով Հայոց ցեղասպանության թեմային տուրք տալու և այն պաշտպանելու մեջ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19571անգամ
Վերջին լուրեր