22 / Սեպտեմբեր / 2022 : 17-10

Ալեն Դելոնը հարցազրույց կվարի Զելենսկու հետ

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը հարցազրույց կվարի Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։

Հարցազրույցը կցուցադրվի ֆրանսիական TV5 հեռուստաալիքով ուրբաթ ժամը 13:30-ին։


Այս շաբաթ դերասանն արդեն աջակցություն է հայտնել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։





Վերջին տարիներին Դելոնը հազվադեպ էր հայտնվում հանրության առաջ և գրեթե երբեք հարցազրույցներ չի տալիս։ Սակայն նա միացավ Ուկրաինայի հետ համերաշխության նախագծին։


Հուլիսին նա մասնակցել է ուկրաինական պոեզիային նվիրված հաղորդման՝ կարդալով Տարաս Շևչենկոյի բանաստեղծությունը։ Բացի այդ, այս շաբաթ արտիստը հանդես է եկել ի պաշտպանություն ուկրաինացի ժողովրդի։ «Ես պայքարում եմ նրանց համար», - ասել է Դելոնը:

ՊատրաստեցYelaket.am-ը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 37583անգամ
Վերջին լուրեր