23 / Սեպտեմբեր / 2022 : 09-39

Թարմացում. Կուտականից հայտնում են, որ ժամը 09.25 դրությամբ կրակոցները դադարել են․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թարմացում.‼️

Կուտականից հայտնում են, որ ժամը 09.25 դրությամբ կրակոցները դադարել են»,- նշել է Թագուհի Թովմասյանը։


Թագուհի Թովմասյանը քիջ առաջ ֆեյսբուքյան իրէջում տեղեկացրել էր, որ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ.


«ՇՏԱՊ

Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։

Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ», - գրել էր Թագուհի Թովմասյանը։

Կարդացեք նաև

Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. Թագուհի Թովմասյան

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից

Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին

Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագը որոշում է կայացրել ճեղքում իրականացնել

Դիտվել է 46516անգամ
Վերջին լուրեր