23 / Սեպտեմբեր / 2022 : 11-02

Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ խոսնակ

«Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է։Գիշերվա ընթացքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 22-ի երեկոյից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ:


Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։

«Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Թարմացում. Կուտականից հայտնում են, որ ժամը 09.25 դրությամբ կրակոցները դադարել են․ Թագուհի Թովմասյան
Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. Թագուհի Թովմասյան

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից

Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին

Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագը որոշում է կայացրել ճեղքում իրականացնել

Դիտվել է 227065անգամ
Վերջին լուրեր