Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2022 : 13-37

Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերը Կուտականից ուղիղ գծով ընդամենը 1-1.5 կմ են հեռու. Ավետյան

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի հատվածում իրավիճակը ներկա դրությամբ հանգիստ է. գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից բացված կրակի հետևանքով տուժածներ, բարեբախտաբար, հայկական կողմը չունի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

«Բավականին երկար ժամանակ կրակել են ադրբեջանցիները։ Հիմնականում դիրքերի ուղղությամբ էին կրակում։ Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերն ուղիղ գծով գյուղից ընդամենը 1-1.5 կմ են հեռու»,-ասաց Ավետյանը։


Գեղամասարի նախկին համայնքապետի խոսքով՝ նախքան 44-օրյա պատերազմը, թե՛ Կուտականը, թե՛ Գեղարքունիքի մեծ թվով գյուղեր սահմանից բավականին հեռու ու անվտանգ էին, իսկ հիմա ադրբեջանական դիրքերն այդ գյուղերի անմիջական հարևանությամբ են։
«Ադրբեջանցիները որտեղ որ առաջ են եկել, արագ տեմպերով դիրքավորվում են, ամրապնդվում, համալրվում։ Ամեն ձևով պատրաստվում են»,-նշեց Ավետյանը։


Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Կարդացեք նաև

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը․ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց

Թարմացում. Կուտականից հայտնում են, որ ժամը 09.25 դրությամբ կրակոցները դադարել են․ Թագուհի Թովմասյան

Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. Թագուհի Թովմասյան

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից

Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին

Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագը որոշում է կայացրել ճեղքում իրականացնել

Դիտվել է 33051անգամ
Վերջին լուրեր