24 / Սեպտեմբեր / 2022 : 09-51

Բաքուն կոչ է անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը «զերծ մնալ միակողմանի հայտարարություններից»

Բաքուն կոչ է անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը «զերծ մնալ միակողմանի հայտարարություններից»։

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել Ադրբեջանին «զինված ուժերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքերը»։

«Նման մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանը և խրախուսում է Հայաստանում ռևանշիստական և անջատողական առկա տրամադրությունները և դրանով իսկ հանգեցնում տարածաշրջանում լարվածության սրմանը։

Այս դիրքորոշումը ստվերում է Միացյալ Նահանգների չեզոքությունն ու անկողմնակալությունը, որը փորձում է իր դերակատարումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ
հայտարարության տեքստում։


Կարդացեք նաև՝ Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 43414անգամ
Վերջին լուրեր