24 / Սեպտեմբեր / 2022 : 14-12

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը. ունեն 3 վիրավոր

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը։ Այդ երկրի ՊՆ-ն հայտարարություն է տարածել երեք վիրավոր ունենալու մասին, վիրավորում են ստացել Ռաշադ Ամանուլլաևը, Ռուհիդ Ռահիմզադեն և Ռավան Ջավադովը։ Գրում Փաստինֆո-ն։




Ընդգծենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել է ադրբեջանական սադրանքի մասին՝ նշելով, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան:
Կարդացեք նաև՝


Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Դիտվել է 118527անգամ
Վերջին լուրեր