Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2020 : 11-01

 245 շահառուի միանվագ դրամական աջակցություն կտրվի

«Առաջիկա տարիներին սոցոլորտում նպատակային 3 ծրագրեր կիրականացվեն՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,  կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին եւ երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ մանրամասնել է դրանք: Բայց ինչ ընթացակարգերով են այդ ծրագրերն արվելու, շահառուների քայլերի ինչ հաջորդականություն է լինելու:

Օրինակ՝ ինչից սկսի շահառուն, եթե ուզում է օգտվել միանվագ դրամական աջակցության ծրագրից, որ վերաբերում մարզային բնակավայրերում հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին եւ ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, շահառուն դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն: Վերջինս գնահատում է շահառուի վարկունակությունը: Եթե կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեկային վարկ տրամադրելու որոշում, ապա էլեկտրոնային  հարցում է ուղարկում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այս կառույցն էլ այդ հարցման հիման վրա 5 աշխատանքային օրում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիներից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը եւ շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու որոշում կայացնում: Որոշման մասին նախարարությունը էլեկտրոնային եղանակով 3-օրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը եւ շահառուին: Դրական պատասխանի դեպքում շահառուն եւ բանկը պայմանագիր են կնքում: Նախարարությունն էլ շահառուի բանկային հաշվին է փոխանցում դրամական միջոցները»:

Դիտվել է 28600անգամ
Վերջին լուրեր