Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2022 : 09-40

ԱՄՆ-ում քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Հայաստանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ադրբեջանական ագրեսիայից։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «1991 թվականին Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգներում քաղաքականություն մշակողները, Կոնգրեսի երկկուսակցական կայուն ճնշման տակ, քննարկում են Հայաստանին ԱՄՆ սպառազինություն վաճառելու հարցը` օգնելու նրան պաշտպանվել Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ իրականացվող) անողոք ագրեսիայից և էթնիկ զտումներից», - հաղորդել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայից անմիջապես հետո կոնգրեսական Ադամ Շիֆը շրջանառության մեջ էր դրել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի մյուս անդամների հետ միասին մշակված բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումները, ինչպես նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող բոլոր տեսակի օգնություններն ու աջակցությունը Ադրբեջանին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 48792անգամ
Վերջին լուրեր