Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2022 : 12-10

Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը. ԱԽ քարտուղարը՝ ամերիկյան Քարնեգի հիմնադրամում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Անվտանգության խորհրդից։


Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը:

ԱԽ քարտուղարն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:

Գրիգորյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:


Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը:
Կարդացեք նաև՝

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս

Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

ԱՄՆ-ում քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը

Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսի

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 27187անգամ
Վերջին լուրեր