29 / Սեպտեմբեր / 2022 : 10-14

Նախազգուշացրել են Ադրբեջանին


Իրանի սահմանապահ ուժերի հրամանատար Ահմեդ Ալի Հոդարզին կոչ է արել Ադրբեջանին թույլ չտալ, որպեսզի ահաբեկչական տարրեր ներթափանցեն իր տարածքից դեպի Իրան։ Այս մասին հայտնում է Mehrnews-ը։
Անդրադառնալով Խոդափերինի շրջանում վերջերս ահաբեկչական խմբի վնասազերծմանն ու ձերբակալմանը, Հոդարզին ասել է, որ յոթ հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը վնասազերծված է։ Իրանցի բարձրաստիճան զինվորականը նաեւ ասել է, որ նման օպերացիա իրականացվել է նաեւ Իրանական Արեւմտյան Ատրպատականի շրջանում։

Նշենք, որ անցյալ շաբաթ իրանա-ադրբեջանական սահմանին ահաբեկչական խումբ էր վնասազերծվել, որը փորձել էին թափանցել Իրան Ադրբեջանի տարածքից՝ անկարգություններ հրահրելու համար։
Կարդացեք նաև՝

ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են հրադադարը․ ԱԳՆ

Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի․ Փաշինյան

Անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը․ԱՄՆ դեսպանը՝ Սյունիքում

Այլ նորություններ կարդացեք՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 596417անգամ
Վերջին լուրեր