29 / Սեպտեմբեր / 2022 : 11-51
Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք երեկ հարված են հասցրել, գտնվել են Հայաստանի տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է. Փաշինյան
Հայաստանի տարածքը օկուպացված է, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից․ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստից առաջասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղյակ եք՝ երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-երը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթակա դրսևորումն է, ընդ որում՝ պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում»,-նշեց Փաշինյանը։
«Հայաստանի տարածքը օկուպացված է, ու մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։
«Մենք դեպքեր ունենք, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում դաշնակից երկրների կողմից։
Այս ամենը տեղի է ունենում այն նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից ու մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք։
Ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը պահպանելու գործում»,-նշեց նա։
Վարչապետի խոսքով, Ադրբեջանը փորձում է Հայաստանին գցել կյանքի բնականոն ցիկլից։ «Դառնությամբ և կսկիծով մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ինչքան էլ դառն է, ես այդ կոչով պիտի դիմեմ բոլորին»,-ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
75566անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...