Իտալիան հունիսի 3-ից նախատեսում է թույլատրել ուղևորություններն այլ երկրներ
Իտալիայի կառավարությունը մտադիր է հունիսի 3-ից վերացնել շրջանների միջև տեղաշարժի, նաև երկրից մուտքի և ելքի արգելքը, ասվում է նախարարների խորհրդի մամուլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Իտալիան զգալիորեն սահմանափակել է շրջաններում և դրանց ներսում տեղաշարժը մարտի կեսին:
Մայիսի 18-ից շրջանների ներսում մարդկանց տեղաշարժի վրա չի գործի որևէ սահմանափակում:
Թույլատրվում է ճանապարհորդություն Վատիկանի կամ Սան Մարինոյի և հարակից շրջանների միջև:
Միևնույն ժամանակ, կառավարությունը հաստատել է COVID-19 ախտորոշմամբ կարանտինացված անձանց կամ նրանց հետ կապ ունեցող անձանց տեղաշարժի արգելք: