29 / Սեպտեմբեր / 2022 : 15-02

Թոշակները նորից կբարձրանան. Ֆինանսների նախարար


Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը կգերազանցի 648 մլրդ դրամը, որը 2022-ի հաստատված գումարը գերազանցում է 11,8 տոկոսով: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա թույլ կտա եկող տարվա հուլիսից շարունակել կենսաթոշակների եւ սոցիալական տարբեր խմբերի պաշտպանությանն ուղղված հատկացումների ավելացումը, որ մեկնարկել է այս տարվա սեպտեմբերին: Կենսաթոշակների ֆինանսավորման ավելացումը գալիք տարվա բյուջեով կլինի ավելի քան 25 մլրդ դրամով»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին կենսաթոշակները բարձրացվել էին 4 հազար դրամով:

Կարդացեք նաև

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա․ Նոր նախագիծ

Եթե մարդը ամսական 75 հազար դրամով աշխատում է, նշանակում է, որ ինքը նորմալ կրթություն չի ստացել․ Փաշինյան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 56727անգամ
Վերջին լուրեր