Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հոկտեմբեր / 2022 : 15-43

Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային․ ունենք մեկ ճանապարհ․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։



Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։


Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։

Ունենք մեկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դավաճանին։

Միություն, Պայքար, Հաղթանակ»։
Կարդացեք նաև






Կրեմլում ստորագրվել են Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն ՌԴ կազմում ընդգրկելու համաձայնագրերը (լուսանկարներ)





Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18506անգամ
Վերջին լուրեր