Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հոկտեմբեր / 2022 : 09-37

Բայդենը Պուտինին նախազգուշացրել է, որ նա «չի մարսի» Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքների միացումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ նա «չի մարսի» Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքների միացումը, հայտնում է AP-ն։

Բայդենն ասել է, որ իր վարչակազմը կաջակցի բռնակցված տարածքները ուժով հետ վերցնելու Ուկրաինայի ցանկացած փորձին՝ հիմք ստեղծելով հետագա ռազմական գործողությունների համար:


«Ամերիկան ու նրա դաշնակիցները չեն վախենա Պուտինից եւ նրա անխոհեմ խոսքերից ու սպառնալիքներից»,- լրագրողներին ասել է Բայդենը։ Նա հավելել է, որ Պուտինը «չի կարող գրավել իր հարեւանի տարածքն ու անպատիժ մնալ»։

«Ամերիկան լիովին պատրաստ է, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ միասին պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը: Յուրաքանչյուր առանձին թիզը»,- ասել է Բայդենը,- Եվ հետեւաբար, պարոն Պուտին, ինձ սխալ մի հասկացեք։ Յուրաքանչյուր թիզը»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի էրունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Արեւմտյան մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։
Կարդացեք նաև

Կրեմլում ստորագրվել են Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն ՌԴ կազմում ընդգրկելու համաձայնագրերը (լուսանկարներ)

Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի հետ, քանի դեռ Պուտինը նախագահ է. Զելենսկի

Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի

ԱՄՆ-ն միակն է, որ երկու անգամ միջուկային զենք է կիրառել և այդպիսով նախադեպ է ստեղծել․ Պուտին
Պուտինը դիմեց Ուկրաինային

Ռուսաստանը ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24612անգամ
Վերջին լուրեր