01 / Հոկտեմբեր / 2022 : 16-38

Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը, որի հեղինակն է Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը:

Այս մասին հայտնում են Ադրին Նազարյանի գրասենյակից:


«Որպես Ցեղասպանությունից տուժած հասարակության անդամ, դժվարանում եմ նկարագրել, թե որքան կարևոր է սա բոլոր նրանց համար, որոնք երկար ժամանակ դիմացել են մեր ցավի և պատմության միտումնավոր ժխտմանը: Այսօր երկրի խոշորագույն նահանգը պարտավորություն է վերցրել ամեն տարի հիշել Ցեղասպանության հետևանքները:

Մենք հիշում ենք բոլորին, որոնք ցեղասպանությունների զոհ են դարձել: Մենք աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր կրում են ցեղասպանությունների հետևանքները»,- ասել է Նազարյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4476անգամ
Վերջին լուրեր