01 / Հոկտեմբեր / 2022 : 18-38

ԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հնարավորությունը

ԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հնարավորությունը, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարարությունը։



«Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ նախագահը-խմբ․) հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի հետ։

Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն գործուղելու պոտենցիալ հնարավորությունը»,-
նշված է հաղորդագրությունում, որը տեղադրվել է ԵԱՀԿ ԱԳՆ թվիթերյան էջում։



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16577անգամ
Վերջին լուրեր