Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հոկտեմբեր / 2022 : 18-38

Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջան է այցելել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Աքարին ուղեկցում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի հրամանատարները:

Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական գերատեսչությանը, այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Հանդիպումն անց է կացվել նախ դեմ առ դեմ, ապա՝ ընդլայնված կազմով։







Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հատկապես շեշտել են համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը:
Աքարը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր «սադրանքներից», Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում խաղաղության բանակցությունների և համագործակցության վրա պետք է կենտրոնանա, պետք է սեղմի մեկնված խաղաղության ձեռքը:

Նա կրկնել է, որ Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում «մեկ ազգ, երկու պետություն» ընկալումով շարունակելու է իրենց ադրբեջանցի եղբայրների հետ մեկ բռունցք լինել:


Կարդացեք նաև

«Ադրբեջանը Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի». Հասանով

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13181անգամ
Վերջին լուրեր