Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հոկտեմբեր / 2022 : 17-33

Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, երբ ընդունել է մադրիդյան սկզբունքները, ավելին, նա նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին մեղադրեց Հայաստանին «օկուպանտ» ճանաչելու մեջ.
«Մարդիկ կան, որոնք մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Ես ուզում եմ հստակ արձանագրենք, արդյո՞ք ՀՀ որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և ո՞ր իշխանությունն է դա արել։
Այո՛, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք, այդ պահից սկսած ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, հիմա պետք չէ հիստերիկ հայտարարություններ անել։


Ավելին, Վարդան Օսկանյանն է Հայաստանին ճանաչել օկուպանտ, Հայաստանը Վարդան Օսկանյանի և Քոչարյանի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել։

Այո՛, մինչև այսօր չի կարողացել հաղթահարել, մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ՝ ՀՀ-ն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Թող խրոխտ ելույթներ չունենան»,- նշեց Փաշինյանը։

Տեսանյութը՝ ստորև
Կարդացեք նաև՝









Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին




Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները․ Բորելը կոչ է արել Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 169756անգամ
Վերջին լուրեր