Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հոկտեմբեր / 2022 : 12-44

Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները․ Բորելը կոչ է արել Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

«ԵՄ-ն արել է ամեն ինչ՝ կոչ անելով կողմերին երկխոսության, ինչպես նաև հրադադար հաստատելու համար», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մեծացման հարցի քննարկման ժամանակ։

«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին», - ասել է Բորելը` հավելելով, որ իրենք խնդրում են Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար:


Նա ընդգծել է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացումը, օրը, ըստ նրա, կօգնի նվազեցնել լարվածությունը։

«Ես ցանկանում եմ, որ Հարավային Կովկասում, ինչպես նաև շատ այլ շրջաններում, որտեղ դրա կարիքը կա, հասնենք խաղաղության։ Դժբախտաբար ունենք միայն քաղաքական ազդեցության միջոց։ Տարածաշրջանում մենք ունենք հատուկ բանագնաց, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպացի անդամների հետ։ Մենք նաև մարդասիրական օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք կարողանում ենք անել»,- ասել է բարձր ներկայացուցիչը։


Նա շեշտել է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը։

«Ադրբեջանը ռմբակոծել և գրավել է հայկական տարածքի մի մասը, Հայաստանին պատկանող տարածքներում նրանք օգտագործում են հրետանի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Այն, ինչ տեղի է ունենում, սարսափելի ցավ է, 300 զինծառայող է զոհվել, նրանցից 207-ը հայեր են։ Կան օկուպացված տարածքներ, ինչը բացարաձակ անընդունելի է ու միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի բացակայություն։ Զինված ուժերն այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա», - ասել է Բորելն ու ընդգծել, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը։


Միաժամանակ նա պաշտպանել է Ադրբեջանի հետ ԵՄ-ի կողմից կնքված էներգետիկ համաձայնագիրը՝ ասելով, որ «համաձայնագիրը չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»։

Բորելը հայտարարել է, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի է» և հավելել, որ հետաքննություն է պահանջվում։
Կարդացեք նաև

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են

Ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատներն աչքի են ընկել աննախադեպ դաժանություններով․ Թաթոյանի հարցազրույցը՝ Fox News-ին

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին

Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք․ Թաթոյան

Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում. նոր փաստ վերջին պատերազմից

Հայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19694անգամ
Վերջին լուրեր