30 / Սեպտեմբեր / 2022 : 15-17

Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք․ Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերը խաթարել են ՀՀ խաղաղ բնակիչների կյանքը, ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք․ Արման Թաթոյանը կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցանքները։Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները։

Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքը․ կրակում են թիրախավորված ՀՀ խաղաղ բնակավայրերի վրա, զավթել են մարդկանց տներ, այրում են արոտավայրեր, սպառնում են խաղաղ բնակիչների և այլն։ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը նրանց հեռանալն է մեր գյուղերի տարածքներից, գյուղերն իրար կապող ճանապարհներից ու օկուպացված տարածքներից։ Այս մասին Արման Թաթոյանը շարունակաբար փաստերով հիմնավորված հայտարարում է 44-օրյա պատերազմից ավարտից սկսած:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական վերջին հարձակումները՝ սեպտեմբերի 13-15-ը, տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ՀՀ ներխուժած վայրերից։


Վերջին հարձակումների հետևանքով կան հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, թիրախային հարձակման ենթարկված գյուղեր ու քաղաքներ:

Նա խոսել է նաև ՀՀ զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների մասին:

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը ԱՄՆ-ում է գտնվում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով։
Կարդացեք նաև








Հայկական բանակի պատասխան գործողությունների ու ամերիկյան կողմի ներգրավվածության շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից. Փաշինյան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև


Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք երեկ հարված են հասցրել, գտնվել են Հայաստանի տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է. Փաշինյան

Իրադրությունը սահմանին․ՊՆ-ն հայտարարարություն տարածեց

Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել





Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 54135անգամ
Վերջին լուրեր