Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Սեպտեմբեր / 2022 : 12-11

100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից. Փաշինյան

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սադրանքին։

«Ուզում են մի նրբության մասին ընդգծել՝ մենք Զինված ուժերի լայնածավալ բարեփոխումների գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել այդ բարեփոխումները։

Տեղյակ եք, որ նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, և փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումը չի իրականացվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Սա ցավալի իրողություն է, և խորապես պետք է վերլուծենք այս իրավիճակը»,- նկատեց
Փաշինյանը:




Նիկոլ Փաշինյանը նաև իր խոնարհումը հայտնեց ՀՀ պաշտպանական ուժերին. «Փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմքում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Կարդացեք նաև

Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք երեկ հարված են հասցրել, գտնվել են Հայաստանի տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է. Փաշինյան

Իրադրությունը սահմանին․ՊՆ-ն հայտարարարություն տարածեց

Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել

Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի․ Փաշինյան

ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են հրադադարը․ ԱԳՆ

Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին․ զոհվել է 3 հայ զինծառայող

ԱՄՆ-ում քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 91538անգամ
Վերջին լուրեր