Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Սեպտեմբեր / 2022 : 19-21

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական սադրանքի արդյունքում հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական տեսանկյունից, սակայն կարևոր են ռազմավարական տեսանկյունից: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին Վարդենիսում հայտնեց օտարերկրյա դիվանագետներին՝ անդրադառնալով հարցին, թե այդ հատվածում ի՞նչ կորուստներ են եղել:

Մարտիկյանը նշեց, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում:


«Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Եվ ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին»,-ասաց ԳՇ պետի տեղակալը:

Նա նաև նշեց, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ–ներ, որոնց հետևանքով ենք զոհեր ունեցել։
Կարդացեք նաև






Հայկական բանակի պատասխան գործողությունների ու ամերիկյան կողմի ներգրավվածության շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից. Փաշինյան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև


Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք երեկ հարված են հասցրել, գտնվել են Հայաստանի տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է. Փաշինյան

Իրադրությունը սահմանին․ՊՆ-ն հայտարարարություն տարածեց

Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել





Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 379076անգամ
Վերջին լուրեր