06 / Հոկտեմբեր / 2022 : 17-13

«Գնի՛ր հայկականը» համաժողով․ կքննարկվեն հայկական բիզնեսի զարգացման ուղիները

Հայաստանում տեղի կունենա «Գնի՛ր հայկականը» երկրորդ ամենամյա համաժողովը, որտեղ կքննարկվեն հայկական բիզնեսի զարգացման ուղիներն ու հնարավորությունները։ Համաժողովը կազմակերպում է «Buy Armenian» հարթակը (https://buyarmenian.com/), որը իրականացնում է հայկական արտադրանքի առաջխաղացում և վաճառք Լոս Անջելեսում։

Հոկտեմբերի 14-ին կայանալիք «Գնի՛ր հայկականը» համաժողովի իրականացման նպատակը հայկական բիզնեսի համար հաջողության ներքին և արտաքին նոր շուկաների հաստատումն է։



«Buy Armenian» հարթակի մեկնարկը տրվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Լիլիթ և Նշան Օդաբաշիանները ստեղծել են նույնանուն սոցիալական էջը։ Այն շատ արագ բազմահազարանոց լսարան է հավաքել և մեծ արձագանք ստացել, ինչն էլ հիմնադիրներին ոգեշնչել է ստեղծելու մեկ միասնական հարթակ «Buy Armenian» անունով, որտեղ կարելի է գնել հայկական արտադրության տարբեր տեսակի ապրանքներ։


Համաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-21։00-ը, «Հոլիդեյ ինն Երևան – Հանրապետության հրապարակ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում (Ք․ Երևան, Ամիրյան 2)։ Կազմակերպիչները սիրով հրավիրում են բոլոր հետաքրքրված անձանց հաստատելու մասնակցությունը մինչև հոկտեմբերի 7-ը՝ ժ․ 18։00-ն։

Երբ Հայաստանին ամեն կերպ օգնելու և սատարելու գաղափարը առաջնահերթ օրակարգ դարձավ, երբ Օդաբաշիանները ըմբռնեցին պատերազմի և Covid 19 պատճառով Հայաստանում տիրող ծանր տնտեսական իրավիճակը, նրանք իրենց ողջ ժամանակը, էներգիան և ռեսուրսները կենտրոնացրեցին նախագիծը ստեղծելու և այն իրականություն դարձնելու համար:
Դիտվել է 10794անգամ
Վերջին լուրեր